Показаны сообщения с ярлыком Ակորդները տեքստով. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ակորդները տեքստով. Показать все сообщения

595. Հեռվից է Տերն երևացել




1. Հեռվից է Տերն երևացել,
Իր մեղմ ձայնով ինձ հետ խոսել,
Թե` հավիտյան քեզ սիրեցի,
Ողորմությամբ քեզ փրկեցի:

    <<Ընկած էիր արնաթաթախ,
    Վերքերով լի, անօգնական,
    Անցա կողքովդ իմ սիրով ես
    Եվ կամեցա, որ դու ապրես>>:

2. Խոսեց կրկին. <<Դեղ եմ բերել,
Նայիր խաչիս և կգտնես,
Հավատքով վերքերիս նայիր
Եվ անպայման կբժշկվես>>:

3. Սիրող հոգով ինձ փնտրեցիր,
Գտար կորածիս, փրկեցիր,
Ինձ պես տկար, խղճուկ մեկին
Տեր իմ, արեցիր Քո որդին

522 - Ընկած էիր գետնին



1. Ընկած էիր գետնին՝ արյան մեջ կորած,
Շատ խորն էր վերքդ, սիրելիս,
Տեսածս պահին սիրտս Քեզ սիրեց,
Ուզեցի՝ ապրես, սիրելիս։

    Սիոնի աղջիկ, ես քեզ եմ կանչում,
    Լսիր Իմ ձայնը, սիրելիս,
    Պատրաստվիր շուտով, քեզ մոտ եմ գալիս,
    Կտանեմ քեզ Ինձ մոտ, սիրելիս։

2. Հայրս քեզ համար մեծ շնորհ արեց,
Նա քեզ միշտ շատ է սիրել,
Այդ քո սերն էր, որ Ինձ ստիպեց
Երկնային փառքը թողնել։

3. Հիմա Հորս մոտ քեզ եմ սպասում,
Թե ե՞րբ պատրաստ կլինես,
Շտապիր, սեր իմ, քեզ շատ եմ սիրում,
Պատրաստվիր, թե Ինձ ես սիրում։

ՁԳ - Երբ հասկացա Քո սերը




1. Երբ հասկացա Քո սերը,
Որ հանձն առար իմ մեղքերը,
Ու Գողգոթա Դու բարձրացար:
Իմ փոխարեն ծեծվեցիր,
Այդքան սիրով Դու խաչվեցիր,
Երբ ես դեռ Քեզ չէի ճանաչում:
Ու Տեր Հիսուս ուզում եմ ես,
Ամբողջ ձայնով կանչել դեպ Քեզ:

   Տեր Քեզ եմ նվիրում կյանքը իմ,
   Սիրտս ու հոգիս Քեզ ընծայում,
   Զղջում եմ, խնդրում Քեզ ինձ ներիր,
   Չեմ ուզում մնալ մեղքին գերի:
      Տեր ես էլ կորած գառանդ մեկն եմ
      Եվ անչափ Քո կարիքը ունեմ:

2. Իմ կողքով անցար Հիսուս,
Ու Քո Խոսքով տվեցիր հույս,
Ու իմ հոգին Տեր պարուրվեց:
Ինձ էլ Տեր, Խոսքդ հասավ,
Խավար սիրտս լույսի դարձավ,
Անխոս հոգիս Տեր արտասվեց
Ու Տեր Հիսուս ուզում եմ ես,
Հոգուս ձայնով գոչել դեպ Քեզ:

583 - Քո սիրով ինձ այցելել ես



583
Քո սիրով ինձ այցելել ես,
Փրկություն ես պարգևել,
Քո գրկում գտել եմ ես խաղաղություն:
Եվ ամեն բանի համար
Շնորհակալ եմ անսահման,
Նվիրում եմ ես իմ սիրտը միայն Քեզ։

    Երգում եմ՝ շնորհակալություն (3), Հիսուս։ (2)

Իմ փոխարեն ես Դու զոհվել,
Խաչի մահով ես մահացել,
Քո զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան.
Հիմա կարող եմ Քո արյամբ
Քո առջև գալ համարձակ
Եվ կարող եմ ուղիղ նայել Քո աչքերին։

    Երգում եմ՝ փա՜ռք Քեզ, փա՜ռք Քեզ, Հիսուս, (2)
    Փա՜ռք Քեզ, Տեր, արքա Հիսուս:
    Երգում եմ՝ շնորհակալություն (3), Հիսուս։ (2)

445 - Հիշիր քո Տեր Աստծուն



1. Հիշիր քո Տեր Աստծուն
Քո երիտասարդ օրերում,
Եվ Նա քեզ կմխիթարի
Աշխարհի ունայն կյանքում ։

Հիսուսն է վեմը փրկության,
Նա է վահանը հավատքի,
Տերն է արդարության ճամփան
Եվ սերը մեր կյանքի։

2. Փափագում ենք, Տեր, Քեզ մոտ գալ
Եվ Քեզանով ուրախանալ,
Մեր սիրտը Քեզ մենք նվիրենք
Եվ Քեզանով հավետ ապրենք։

3. Եղիր ներող, իմ հարազատ,
Ներիր քեզ վիրավորողին,
Սիրիր նրան, ինչպես որ Տեր
Հիսուս Քրիստոսը սիրեց քեզ։

4. Այսուհետև հիշիր մեկ բան,
Որ Աստված քեզ շատ է սիրում,
Ինչքան էլ նեղ թվա ճամփան,
Տերն է քեզ միշտ առաջնորդում։

446 - Ի՜նչ մեծ ու հրաշալի են Քո գործերը



Ի՜նչ մեծ ու հրաշալի են Քո գործերը, Տեր,
Փառքովդ է լցված երկիրը։
Արդար ու ճշմարիտ են ուղիները Քո,
Սուրբ Թագավոր։
Ո՞վ չի վախենա ու չի փառաբանի Քեզ,
Միայն Դու ես սուրբ,
Ողջ ազգերը կխոնարհվեն Քո առջև,
Տեր Հիսուս, միայն Դու ես սուրբ։

   Սուրբ ես, սուրբ ես, միայն Դու ես սուրբ,
   Սուրբ ես, սուրբ ես, Տեր Հիսուս, միայն Դու ես սուրբ։
                                               
   Սեր ես, սեր ես, միայն Դու ես սեր:
   Սեր ես, սեր ես, Տեր Հիսուս, միայն Դու ես սեր:

277 - Կթողնեմ աշխարհը




1. Կթողնեմ աշխարհը, կգնամ Հորս մոտ,
Որ սիրող հայացքով իմ ճամփան է պահում,
Թե երբ կմտնեմ հանգիստը Իր։

Հայր իմ սիրասուն, ես Քեզ եմ գալիս,
Ընդունիր հոգիս Քո սուրբ ձեռքերում։

2. Կթողնեմ տաղտկալի մարմինն այս հողեղեն,
Կգնամ Հայրենիք, ուր կենաց լույսի մեջ
Ցնծում են անհամար հոգիներ։

Հայր իմ սիրասուն, ես Քեզ եմ գալիս,
Ընդունիր հոգիս Քո սուրբ քաղաքում։

3. Կգնամ Հորս մոտ, ուր սիրով հորդահոս
Բխում է սրտերում հավերժ արքայություն,
Երանավետ կյանք ու ցնծություն։

Հայր իմ սիրասուն, ես Քեզ եմ գալիս,
Ընդունիր հոգիս Քո սուրբ հանդեսում։

29 - Աստված իմ...



1. Աստված իմ...
Ծածուկ չեն Քեզնից սիրտս, մեղքերս,
Վերքերս տեսնում ես, Աստված իմ,
Տեսնում ես Դու ինձ խոցող նետերը,
Գիտես Դու մտքերս, Աստված իմ:

2. Տեսնում ես...
Կես ճամփին ես կանգնել եմ, հոգնել եմ,
Բայց վառ է Քո արյան մորմոքը,
Արյունոտ է այս կյանքի արոտը,
Սուրբ կյանքի ես այնպես կարոտ եմ:

3. Աստված իմ...
Օգնիր Դու ինձ ճամփեքիս քարքարոտ՝
Չլինեմ ուժասպառ, հուսահատ,
Մինչև որ հասնեմ հանգիստն արևոտ,
Մինչ լինեմ ես Քեզ մոտ, միշտ Քեզ մոտ,
Աստված իմ...

541 - Երկիր իջավ Աստծո Որդին






1. Երկիր իջավ Աստծո Որդին,
Թողնելով տուն երկնային,
Հագավ մեզ պես մարմին:
Սիրուց գամվեց խաչափայտին`
Ցույց տալով Իր սերն անգին
Արյամբ Իր թանկագին։

   Օ, եթե դու տեսնեիր, թե Նա
   Ինչպես մեղքերը քո
   Սիրով վերցրեց Իր վրա:

2. Իր խաչով Նա տվեց նոր կյանք,
Նոր սիրտ և  մեծ օրհնանք.
Հիսուսն է Նա մեր թանկ:
Իր սիրով Նա վառեց նոր լույս
Մեր սրտերում անհույս,
Նրա անունն է Հիսուս։

   Օ, եթե դու դիմես Նրան,
   Կտեսնես հավիտյան
   Իր սերն անսահման։

418 - Անձայն խորհում եմ




1. Անձայն խորհում եմ, մի պահ ետ նայում,
Տեսնում եմ՝ ինչպես էի ես երեսիդ խփում
Ու սուրբ ձեռքերդ էի այն խաչին գամում,
Խորհում եմ՝ մի՞թե ունեմ ես ներում։
Բայց արյունը Քո, այն սուրբ արյունը Քո
Ունի Իր մեջ մեծ զորություն։

   Շնորհիվ արյան, Քո սուրբ արյան,
   Բացում ես մեր կյանքի ճամփան,
   Մոտեցնում ես մեզ Քո լույսին,
   Ով օրհնյալ Քրիստոս անգին,
   Մաքրում ես մեզ մեր մեղքերից,
   Քաշում, հանում մահվան ճահճից
   Եվ օրհնում ես մեզ կրկին, Քրիստոս։

2. Երբ ես կանգնում եմ այն սուրբ խաչի ներքո,
Արյունն է հոսում խոցված ոտքերից Քո,
Մաքրում, հանում է սպիներն անգամ մեղքի,
Մի ցանկապատ է դառնում անխախտելի,
Քանզի արյունը Քո, այն սուրբ արյունը Քո
Ունի Իր մեջ մեծ զորություն։

185 - Որդիս, քեզ երկար եմ սպասել





1. Որդիս, քեզ երկար եմ սպասել,
Քո փրկության ժամերն եմ հաշվել,
Երկար տարիներ ես ձեռքերս քեզ եմ պարզել:
Գիտեմ հառաչանքը տանջվող քո հոգու,
Տեսա արցունքներդ ամեն երեկո,
Դու, ինձ մերժելով, խավարն ընտրեցիր, դարձիր:
           
            Ես չեմ ուզում` ապրես օտարված,
            Չեմ ուզում` լինես ինձնից հեռացած ու լքված:
            Միշտ քեզ հետ է հոգիս, որդիս սիրելի:
            Ես քո հարազատ հայրն եմ, ուրիշ չեմ,
            Քո Աբբա Հայրն եմ, օտար չեմ, խորթ չեմ, որդիս,
            Միշտ քեզ հետ է Հոգիս, զավակ սիրելի:    

2. Մեղքը արգելք է և պատ է անանց,
Մեղքը անդունդ է, ուղի կորստյան,
Խավար գիշեր է, և ընկնում ես ճամփին հանկարծ:
Մեղքը փակեց սիրո դուռը բացված,
Դու հեռացար սիրող քո Հորից,
Բայց էլի հույս կա Շնորհաց աթոռից նորից:

3. Քո դեմ երկնքի փակ դուռն է բացված,
Գառնուկը Աստծո փրկագին է տրված,
Ով մարդ, դու հիշիր` սուրբ արյունով ես գնված:
Հիսուսն է դուռը, փրկության ուղին,
Նայիր համարձակ զորության քո Վեմին,
Ժառանգն ես Տիրոջ, կյանքի խոսքերին հավատա:  

188 - Գոհանում ենք, ով Տեր




1. Գոհանում ենք, ով Տեր, (2)
Նազովրեցի Հիսուսի համար,
Որ մեր սիրույն եկավ աշխարհ։

2.Գոհանում ենք, ով Տեր, (2)
Խաչի մեծ տառապանքի համար,
Մեր փոխարեն չարչարվեցար։

3. Գոհանում ենք, ով Տեր, (2)
Որ բժշկեցիր ու փրկեցիր
Եվ մեր մեղքերը ներեցիր։

4. Գոհանում ենք, ով Տեր, (2)
Որ թույլ ես տալիս փորձություններ,
Սովորեցնում ես խոնարհվել։

5. Գոհանում ենք, ով Տեր, (2)
Հավիտենական կյանքի համար,
Որ խոստացել ես մեզ, ով Հայր։

458 - Պարտական եմ





1. Պարտական եմ Քեզ, Տեր Հիսուս,
Թափածդ սուրբ արյան համար,
  Որ, թեև սուրբ Դու ապրեցիր,
  Բայց մեռար հենց ինձ համար։

2. Պարտական եմ Քեզ, Տեր Հիսուս,
Հավերժական սիրուդ համար,
  Թեև ատի ինձ ողջ աշխարհը,
  Դու սիրեցիր սիրովդ անմար։

3. Պարտական եմ Քեզ, Տեր Հիսուս,
Նաև հենց այն բանի համար,
  Որ մեծ փառքդ Դու թողեցիր
  Ու մարդացար ինձ համար։

4. Պարտական եմ Քեզ, Տեր Հիսուս,
Որ Դու, Աստված հավիտյան,
  Չարչարվեցիր ու ծեծվեցիր,
  Խաչը ելար ինձ համար։

237 - Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի






1. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կսիրեմ Հիսուսի նման,
Կսիրեմ (3) Հիսուսի նման: (2)

2. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կերգեմ Դավիթի նման,
Կերգեմ (3) Դավիթի նման: (2)

3. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կաղոթեմ Դանիելի նման,
Կաղոթեմ (3) Դանիելի նման: (2)


4. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի,
Կներեմ Հիսուսի նման,
Կներեմ (3) Հիսուսի նման: (2)

264 - Հեռավոր մի երկրում





1 .Հեռավոր մի երկրում,
Մսուրի մեջ մի մութ,
Ծնվեցիր, իմ Փրկիչ սիրելի։

   Թեև չեմ տեսել ես
   Աչքերովս երբեք,
   Հավատքով եմ տեսել
   Քեզ, իմ Տեր (2)։

2. Ինձ համար ես եկել
Եվ ապրել երկրի վրա,
Ինձ համար անդադար աղոթել։

   Թեև չեմ լսել ես
   Աղոթքներն այդ սիրո,
   Հավատքով եմ տեսել
   Քեզ, իմ Տեր (2)։

3. Ինձ համար ես տարել
Ծանր խաչդ հլու,
Ինձ համար ես կրել տանջանքներ։

   Թեև չեմ տեսել ես
   Հեռավոր այդ երկրում,
   Հավատքով եմ տեսել
   Քեզ, իմ Տեր (2)։

4. Ինձ համար ես մեռել
Ու դրվել գերեզման,
Ինձ համար հարություն ես առել։

   Թեև չեմ եղել ես
   Պահապան մի զինվոր,
   Հավատքով եմ տեսել
   Քեզ, իմ Տեր (2)։

5. Հավատքով եմ հիմա
Տեսնում Քեզ, ով իմ Տեր,
Հոր աջ կողմը նստած ինձ համար։

   Հավատքով եմ ապրում
   Այս խավար երկրի վրա,
   Հավատքով ես պիտի
   Փրկվեմ, փրկվեմ։

564 - Քո ձեռքը շինեց ինձ




1.Քո ձեռքը շինեց ինձ, հաստատեց,
Բարի արա , Տեր,
Քո ծառային, Քո ծառային`                           
Տված Խոսքիդ պես:

            Բարի է Տերը, ողորմած,
            Ազգից մինչև ազգ:                           

2. Թող իմ սիրտը անմեղ լինի,
Որ ես չամաչեմ:
Թող իմ սիրտը անմեղ լինի`                        
Խոսքիդ մեջ ապրեմ:

463 - Էլ ետ մի նայիր




1. Էլ ետ մի նայիր, երբ դարձար արդեն
Հլու-հնազանդ ծառա Քրիստոսի,
Էլ ետ մի նայիր, երբ տեսար արդեն
Անսահման սերը Միածին Գառի։

Դու, որ լսեցիր ձայնը Հիսուսի,
Անկեղծ եմ ասում, էլ ետ մի նայիր,
Ինչո՞ւ ետ նայել, երբ քո առջևում
Կենաց պսակն է արդեն երևում։


2. Էլ ետ մի նայիր անառակ կյանքիդ,
Որ ապրել ես Դու առանց Հիսուսի,
Էլ մի հետևիր այն պիղծ մտքերին,
Որ դրդումներն են չար սատանայի:

73 - Աղաղակ կուգա


1. Աղաղակ կուգա վայրագ ալեաց վրայեն,
Լույս ղրկե, լույս ղրկե,
Հոգիներ կան, որ շուտով փրկվելու են,
Լույս ղրկե, Լույս ղրկե։

    Լույս ղրկե, լույս Ավետարանի,
    Թող փայլե եզրե եզեր։

2. Մակեդոնական հրավերն մենք լսեցինք,
Լույս ղրկե, (2)
Ու խաչին առջև նվերն արդ մենք բերինք,
Լույս ղրկե, (2)։
3. Աղոթենք, որ շնորհքն ամեն տեղ ավելնա,
Լույս ղրկե, (2)
Տերոջ Սուրբ Հոգին մարդոց մեջ երևնա,
Լույս ղրկե, (2)։

4. Անխոնջ աշխատենք սիրով մենք անդադար,
Լույս ղրկե, (2)
Մարգարիտներ արդ ժողվենք թագի համար,
Լույս ղրկե, (2)։

548 - Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ




1. Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ, 
 Աչքերս լցվում են արցունքներով: 
Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ, 
Շուրթերս բացվում են օրհնությունով: 


     Սպասում եմ բաց սրտով 
     Քեզ, իմ Տեր և Արքա, 
     Սպասում եմ փափագով, 
     Թագավոր թագավորաց: 
     Սպասում եմ կարոտով, որ հիմա փառքով գաս, 
     Վայելեմ Քեզ` ջերմորեն կրծքիդ փարված: 

2. Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ, 
Սիրտս լցվում է հեզությունով, 
Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ, 
Հոգիս բացվում է հայտնությունով: 
Սաղմոս կիթառով © Psalm Guitar 2020 Այս կայքը անհատական է