Ուկուլելե (Ukulele) փոքրիկ կիթառը

    Ուկուլելե (Հավայերեն՝ ukulele ցատկող լու) չորս լարանի կսմիթավոր երաժշտական գործիք է: Լարերը լինում են նաև զույգ-զույգ, վեց կամ ութ լարանի, որոնք միասին հնչելով՝ ստեղծում են գեղեցիկ համադրություն: Լարերը լինում են հիմնականում նեյլոնե: Օգտագործվում է երգին կամ երաժշտությանը ակորդներով ուղեկցելու համար: Քիչ է օգտագործվում սոլո նվագելու համար:

    Ուկուլելեն (ukulele) ծագել է 19-րդ դարում, Հավայան կղզիներում, երբ Պորտուգալիայի Մադեյրա կղզուց Հավայան կղզիներ ներգաղթյալները իրենց հետ բերեցին Մաշետի դա բրասա կոչվող չորս լարանի կիթառի նման փոքրիկ գործիքը: Այն 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի տարբեր վայրերում մեծ ճանաչում է ձեռք բերել եւ այնտեղից տարածվել ամբողջ աշխարհում: Վերջին ժամանակներում սկսել է ճանաչվել նաև Հայաստանում:

    Ուկուլելեն հիմնականում լինում է չորս տեսակի (չափի)
Soprano,  Concert, Tenor, Baritone:
Կան նաև ուկուլելեի այլ տեսակներ.
Pocket, Bass, Contrabass.

Տեսակների Չափերը (երկարությամբ)
Pocket - 41սմ
Soprano - 53սմ
Concert -  58սմ 
Tenor -  66սմ
Baritone - 74սմ
Bass - 76սմ
Contrabass - 81սմ
 Չափերը հարաբերական է՝ կախված արտադրող ընկերություններից:

    Ուկուլելեի Tenor տեսակը ստեղծվել է 1920-ական թվականներին, Bariton տեսակը՝ 1940-ականներին: Bass և Contrabass տեսակները համատարած վաճառքի է դուրս եկել 2007թվականից:
   Հավայական կիթառը ինչպես կանոն, պատրաստվում է փայտից: Լինում է նաև, երբ պատրաստում են (մի հատվածը կամ ամբողջը) պլաստմասից կամ ուրիշ նյութից:
  Ավելի էժան ուկուլելեն պատրաստում են նրբատախտակից կամ լամինատից (фанера или ламинат):
   Ավելի թանկ ուկուլելեները պատրաստվում են այսպես ասած՝ ծանր փայտից, օրինակ՝ կարմիր փայտ: Ավանդաբար ուկուլելեն պատրաստվում է այսպես կոչված Acacia koa ծառի փայտից:
    Ուկուլելեի տեսքը հիմնականում լինում է 8-ի նման, ինչպես սովորական կիթառը: Սովորաբար հանդիպում է նաև ոչ ստանդարտ ձևերով ուկուլելեներ, օրինակ՝ օվալաձև, որին անվանում են "pineapple" («ананас» արքայախնձոր) և այլն:
   Անվանումը՝ Ուկուլելե, հավայերենից թարգմանված լինում է՝ ցատկող լու: Այս անվանումը հավանաբար ասել են այն պատճառով, որ նվագելիս մատները ինչպես լու, ցատկոտում են լարերի վրայով:


    Շատ հեշտ է սովորել և նվագել այս գործիքով: Օրինակ՝ ավելի հեշտ է սովորել ուկուլելեն քան կիթառը: Այս հրաշք գործիքը հարցրեք երաժշտական խանութներում: Գները կարող եք դիտել օրինակ այս կայքում. www.musicland.am:
    Իսկ թե որ չափը և տեսակն ընտրեք՝ խորհուրդ կտամ դիտել այս տեսանյութը, որտեղ շատ լավ բացատրում է տարբերությունները: www.uku-lele.ru

Նյութը պատրաստվեց Psalm Guitar -ի կողմից
Սաղմոս կիթառով © Psalm Guitar 2020 Այս կայքը անհատական է