1. Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ,
Աչքերս լցվում են արցունքներով:
Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ,
Շուրթերս բացվում են օրհնությունով:
Սպասում եմ բաց սրտով
Քեզ, իմ Տեր և Արքա, Սպասում եմ փափագով,
Թագավոր թագավորաց:
Սպասում եմ կարոտով, որ հիմա փառքով գաս,
Վայելեմ Քեզ` ջերմորեն կրծքիդ փարված: 2. Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ,
Սիրտս լցվում է հեզությունով,
Երբ որ, Տեր, հպվում ես Դու ինձ,
Հոգիս բացվում է հայտնությունով:
