1. Որդիս, քեզ երկար եմ սպասել,
Քո փրկության ժամերն եմ հաշվել,
Երկար տարիներ ես ձեռքերս քեզ եմ պարզել:
Գիտեմ հառաչանքը տանջվող քո հոգու,
Տեսա արցունքներդ ամեն երեկո,
Դու, ինձ մերժելով, խավարն ընտրեցիր, դարձիր:
Ես չեմ ուզում` ապրես օտարված,
Չեմ ուզում` լինես ինձնից հեռացած ու լքված:
Միշտ քեզ հետ է հոգիս, որդիս սիրելի:
Ես քո հարազատ հայրն եմ, ուրիշ չեմ,
Քո Աբբա Հայրն եմ, օտար չեմ, խորթ չեմ, որդիս,
Միշտ քեզ հետ է Հոգիս, զավակ սիրելի:
2. Մեղքը արգելք է և պատ է անանց,
Մեղքը անդունդ է, ուղի կորստյան,
Խավար գիշեր է, և ընկնում ես ճամփին հանկարծ:
Մեղքը փակեց սիրո դուռը բացված,
Դու հեռացար սիրող քո Հորից,
Բայց էլի հույս կա Շնորհաց աթոռից նորից:
3. Քո դեմ երկնքի փակ դուռն է բացված,
Գառնուկը Աստծո փրկագին է տրված,
Ով մարդ, դու հիշիր` սուրբ արյունով ես գնված:
Հիսուսն է դուռը, փրկության ուղին,
Նայիր համարձակ զորության քո Վեմին,
Ժառանգն ես Տիրոջ, կյանքի խոսքերին հավատա:
