1. Ով պարտիզպան, դու ինձ ասա,
Ո՞ւր դրիր Հիսուս Միածնին:
Ով պարտիզպան, դու ինձ ասա,
Արդյո՞ք դու ես վերցրել Նրան:
Մի՛ լար դու, ով կին,
Ես կենդանի եմ,
Եկ տես տեղը, որ խոցեցին:
2. Ով պարտիզպան, լուռ մի մնա,
Սրտիս կարոտն է անսահման,
Որ իմանաս, թե ով էր Նա՝
Սիրո օվկիան էր անհատակ:
3.Երբ կապանքով էի խելահեղ,
Կանչեց մի ձայն, բուժեց մի ձեռք…
Ո՞րը պատմեմ, ով պարտիզպան,
Տերս չկա, ու՞ր է հիմա: