1. Շատ անգամ է իմ նավակը
Ալեկոծության հանդիպել,
Սպառնացել է փոթորիկը
Իր ալիքներով ինձ ծածկել։
Թվացել է այս պայքարում,
Թե նավահանգիստ չեմ հասնի,
Կգտնեմ վախճանս ծովում,
Ծովի անդունդն օրրանս կլինի։
2. Եվ ամեն անգամ գալիս ես
Դու պարզապես ջրի վրայով,
Փոթորիկն հանդարտեցնում ես,
Հույս ես տալիս հայտնվելովդ։
Փոխվում է իմ տրտմությունը
Ուրախության, խաղաղության,
Շողում է ջինջ հորիզոնը,
Թվում է՝ էլ չկա վտանգ։
3. Առջևում դեռ փոթորիկ կա,
Վտանգավոր է իմ ճամփան,
Խնդրում եմ, Տեր, մի՛ հեռանա,
Ինձ հետ եղիր՝ ըստ Քո խոստման։
Այնժամ վստահ կլինեմ ես`
Ճամփաս ապահով կլինի,
Իմ երաշխիքը Քո մեծ սերն է,
Արդ, խնդրում եմ, ինձ հետ եղիր։