1. Տեր գթության, աղբյուր ողորմության,
Որդի Բարձրյալի, Տեր Հիսուս Քրիստոս:
Նայիր դու պատկերիս
Ու անշուք կերպարիս,
Մահով տանջված եմ,
Կոտրած, խոցված եմ,
Միշտ սիրույդ անարժան եմ:
2. Սարի լանջին եմ՝ տխուր ու խոցված,
Աչքերս մշուշ ու սիրտս՝ կոտրած:
3. Չեմ իջնի երբեք, կմաշվեմ կսկծից,
Եթե Դու՛ չօգնես սիրովդ անբիծ:
4. Ա՜խ, մի ուշանար, կցավեն վերքերս,
Թե չգաս նորից, կսպասեմ անվերջ: